Իսպանիայի նորընծա չեմպիոնի կարգավիճակում իր առաջին հանդիպումը Բարսելոնան անցկացրեց փորձարարական կազմով և 0 - ական մոտիվացիայով, ինչն էլ հանգեցրեց պարտության: Փոխարենն առաջատար խաղացողները հնարավորություն ստացան հանգիստ պատրաստվել Լիվերպուլի հետ պատասխան հանդիպմանը: Նշենք նաև, որ հանդիպման 6 - րդ րոպեին վնասվածք ստացավ Դեմբելեն, ով անմիջապես փոխարինվեց և վաղը բուժզննում կանցնի:
Մարզադաշտ՝ Բալայդոս
Մրցավար՝ Խոսե Սանչեզ Մարտինես
Սելտա Վիգոյի կազմը՝ Ռուբեն; Արաուխո, Կաբրալ, Մալյո, Օլասա; Լոբոտկա, Յոկուշլու, Բուդեբուզ (Խոսաբեդ, 85'), Բուֆալ (Մենդես, 71'); Գոմես (Բերտրան, 90 + 1') և Ասպաս
Բարսելոնայի կազմը՝ Սիլեսեն; Վերմալեն, Ումտիտի, Տոդիբո (Մուրիլյո, 68'); Արթուր (Վիդալ, 62'), Պուչ, Ալենյա, Վագե; Մալկոմ, Բոատենգ և Դեմբելե (Կոլյադո, 6')
Գոլերը՝
1 - 0 Գոմես (67'), փոխանցումը՝ Բուդեբուզ
2 - 0 Ասպաս (88'), 11 մետրանոցից
Զգուշացումներ՝
Սելտա Վիգո՝ Բուֆալ (31')
Բարսելոնա՝ Վերմալեն (14'), Ումտիտի (29'), Տոդիբո (55'), Բոատենգ (72') և Վիդալ (79')