Վալվերդեն, օգտվելով մրցաշարային աղյուսակում հարմար իրադրությունից, Մանչեսթեր Յունայթեդի դեմ պատասխան խաղից առաջ հանգստի հնարավորություն էր տվել թիմի առաջատարներին: Փոխարենը խաղադաշտ էին դուրս եկել երիտասարդներ Տոդիբոն, Վագեն և Պուչը, ովքեր բավական լավ տպավորություն թողեցին: Ի դեպ, եթե Ատլետիկոն այսօր հաղթի, ապա Բարսային չեմպիոն հռչակվելու համար պետք կլինի մնացած 6 խաղերում 9 միավոր վաստակել:
Մարզադաշտ՝ Էլ Ալկորաս
Մրցավար՝ Գիլերմո Կուադրա Ֆերնանդես
Հուեսկայի կազմը՝ Սանտամարիա; Գալան, Պուլիդո, Էչեիտա, Միրամոն; Գոմես, Խուանպի (Մելերո, 60'), Ռիվերա; Ավիլա (Գալյար, 88'), Գալյեգո և Ֆերեյրո (Էրնանդես, 72')
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Տոդիբո, Մուրիլյո, Ումտիտի, Վագե; Վիդալ, Պուչ (Ալբա, 67'), Ալենյա (Արթուր, 80'); Դեմբելե (Կոուտինյո, 67'), Բոատենգ և Մալկոմ
Գոլերը՝
Զգուշացումներ՝
Հուեսկա՝ Պուլիդո (90 + 1')
Բարսելոնա՝ Տոդիբո (42') և Վագե (90')