Ֆուտբոլային աշխարհը պատրաստվում է ֆուտբոլային նոր ներկայացման! Մադրիդում իրար են բախվում ֆուտբոլի պատմության 2 մեծագույն ակումբները և խաղն էլ շարքային չէ՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում: Վերջին շրջանում ոչ այնքան հաջող հանդես եկող Բարսան նախորդ խաղում Սևիլյայում հաղթեց տեղի համանուն թիմին Լեոյի ֆանտաստիկ խաղի շնորհիվ: Հուսանք, որ այսօր էլ Մեսսին խաղադաշտ դուրս կգա բարձր տրամադրությամբ:
Մարզադաշտ՝ Սանտիագո Բեռնաբեու
Մրցավար՝ Խոսե Սանչես Մարտինես
Ռեալ Մադրիդի մեկնարկային կազմը՝ Նավաս; Ռեգիլոն, Վարան, Ռամոս, Կարվախալ; Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ; Վինիսիուս, Բենզեմա և Լուկաս
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Սեմեդո; Բուսկետս, Ռակիտիչ, Ռոբերտո; Դեմբելե, Սուարեզ և Մեսսի
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: