Գավաթային առաջին հանդիպմանը հայտավորած ոչ մարտական կազմի արդյունքում թիմի առաջատարները ստիպված կլինեն պատասխան խաղում կրկին հետ բերել կորցրածը:
Էռնեստո Վալվերդեն, ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ բոլոր առաջատար խաղացողներին ընդգրկել է հայտացուցակում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, գավաթային նախորդ հանդիպման համեմատ հայտացուցակ են վերադարձել Սերխիո Բուսկետսն ու Լիոնել Մեսսին: Դենիս Սուարեզը, ով ժամեր անց կփոխի ակումբային գրանցումը, Վալվերդեի թույլտվությամբ չի մարզվել և չի էլ ընդգրկվել հայտացուցակում:
Վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին, Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն: Սերխի Սամպերն ու Ջեյսոն Մուրիլյոն հայտացուցակից դուրս են մնացել մարզչի որոշմամբ: Ընդհանուր առմամբ հայտավորվել են 18 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Վիդալ, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ, Բոատենգ, Լ. Սուարեզ և Մեսսի