ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան ձեռքից բաց է թողնում ևս մեկ հարձակվողի

5

Ինչպես հաղորդում է Sport - ը, Լուսիանո Վիետոն մոտակա օրերին պայմանագիր է ստորագրելու Սևիլյայի հետ: Այդպիսով, նա նույնպես չի տեղափոխվի Բարսա:

Եթե մյուս դիրքերում տրանսֆերները բավական արագ և հեշտ եղան, ապա 4 - րդ հարձակվողի հարցն արդեն երկար ժամանակ է, ինչ անորոշ է, չնայած, որ Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարել էր. "Որոշում կայացնելիս չենք դանդաղի":

Սկզբում խոսվում էր Ուսման Դեմբելեի մասին, ով տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ: Այնուհետև խոսք գնաց Բեն Արֆայից, ով պայմանագիր կնքեց ՊՍԺ - ի հետ: Կրկին սկսեցին խոսել Նոլիտոյից՝ տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի: Վերջերս ամենաշատը խոսվում էր Վիետոյի մասին, սակայն նա էլ արդեն համաձայնության է եկել Սևիլյայի հետ:

Այս պահին անհասկանալի է, թե ով է լինելու Բարսելոնայի 4 - րդ հարձակվողը գալիք մրցաշրջանում: Գամեյրոյին ձեռք բերելու տարբերակը կարծես թե այլևս չի քննարկվում, քանի որ Սևիլյան 29 - ամյա հարձակվողի համար պահանջում է 40 մլն եվրո, մինչդեռ Բարսան չի պատրաստվում այդքան գումար վճարել պահեստային և ֆուտբոլային չափանիշներով բավական մեծ խաղացողի դիմաց:

Խոսվում էր Գաբրիել Ժեզուսի հնարավոր տեղափոխության մասին, բայց նա արդեն հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ մնալու է Պալմեյրասում: Բացի այդ, Բարսայի տեխնիկական անձնակազմը գտնում է, որ նա դեռ պատրաստ չէ խաղալ եվրոպական թոփ մակարդակի ակումբում:

Հայտնի է, որ Ռոբերտը հետևել է Սանտոսի հարձակվող Բատիգոլի խաղին: Անգլիական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ռիյադ Մահրեզը մերժել է Լեսթերի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, հույս ունենալով, որ իր երազանքի ակումբը՝ Բարսան, կփորձի ձեռք բերել իրեն:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին