Ինչպես երևում է, Էռնեստո Վալվերդեն այս մրցաշրջանում ընդհանրապես չի կարևորում Կոպա Դել Ռեյը, քանի որ դժվար է գտնել այլ բացատրություն այն բանին, թե ինչու նման բարդ խաղում խաղադաշտ դուրս եկավ նման կազմ: Բարսան պարտվեց 2 - 0 հաշվով և ստիպված կլինի մեծ ջանքեր գործադրել հաջորդ փուլում հայտնվելու համար:
Մարզադաշտ՝ Ռամոն Սանչեզ Պիսխուան
Մրցավար՝ Կարլոս Դել Սերո Գրանդե
Սևիլյայի մեկնարկային կազմը՝ Սորիանո; Էսկուդերո (Արանա, 88'), Մերկադո, Կյաեր, Գոմես, Նավաս (Սիլվա, 71'); Ամադու, Բանեգա, Սարաբիա (Վասկես, 67'); Պրոմես և Բեն - Յեդեր
Բարսելոնայի մեկնարկայի կազմը՝ Սիլեսեն; Ռոբերտո, Լանգլե, Պիկե, Սեմեդո (Ալբա, 80'); Ռակիտիչ, Վիդալ, Արթուր; Ալենյա, Բոատենգ (Լ. Սուարեզ, 63') և Մալկոմ (Կոուտինյո, 63')
Գոլերը՝
1 - 0 Սարաբիա (58'), փոխամցումը՝ Պրոմես
2 - 0 Բեն - Յեդեր (76'), փոխանցումը՝ Բանեգա
Զգուշացումներ՝
Սևիլյա՝ Գոմես (74')
Բարսելոնա՝ Ալբա (84')