ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Պաշտոնական. Ջեյսոն Մուրիլյոն վարձավճարով հանդես կգա Բարսայում

5

Բարսելոնան, ինչպես և սպասվում էր, ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար: Կատալոնական ակումբը նոր ձեռքբերում ունի:

Բարսելոնան և Վալենսիան համաձայնության են հասել Ջեյսոն Մուրիլյոյի տրանսֆերի վարձակալության շուրջ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նա Վալվերդեի թիմում հանդես կգա առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ գործարքի մանրամասները չեն նշվում, սակայն, համաձայն կատալոնական լրատվամիջոցների, Բարսան Մուրիլյոյի վարձակալության համար Վալենսիային է վճարել 2 մլն եվրո: Կապտանռնագույնները նաև իրավունք են ստացել ցանկության դեպքում գնել կոլումբիացի կենտրոնական պաշտպանի ամբողջական տրանսֆերը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: Համաձայն լրատվամիջոցների, այդ ենթադրյալ գործարքը կարժենա 25 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին երկար ժամանակ բացակայում է ծնկի վնասվածքի պատճառով և մեծ է հավանականությունը, որ կվիրահատվի ու բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Թոմաս Վերմալենն էլ պարբերաբար վնասվածքներ է ստանում: Մուրիլյոն 26 տարեկան է, հանդես է եկել Գրանադայում, Վալենսիայում, իսպանական մի շարք այլ ակումբներում, ինչպես նաև Միլանի Ինտերում: Եվ այժմ նա պետք է օգնի Վալվերդեին լրացնել բացը պաշտպանության կենտրոնում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին