Իտալական RAI - ի հավաստամամբ, Բարսելոնան և Ադրիեն Ռաբիոն արդեն համաձայնության են եկել ֆրանսիացու տեղափոխության շուրջ:
Ինչպես հաղորդում է կատալոնական Sport - ը, որպես աղբյուր նշելով իտալական RAI - ն, Բարսելոնայի ներկայացուցիչներն անցած չորեքշաբթի օրը որոշիչ հանդիպում են ունեցել Ադրիեն Ռաբիոյի հետ: Լրագրող Կլաուդիա Գարսիայի փոխանցմամբ, կողմերը ընթրել են և համաձայնեցրել պայմանագրի ֆինանսական կետերը:
Մասնավորապես, Բարսելոնան պարտավորվել է Ադրիեն Ռաբիոյին վճարել տարեկան 13 մլն եվրո, որի մեջ ներառված են նաև հարկերը: Ֆրանսիացի կիսապաշտպանը կատալոնական ակումբ կտեղափոխվի հաջորդ տարվա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: