Բարսելոնան շարունակում է ծայրահեղ անկայուն ելույթները Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Կատալոնական ակումբը հերթական միավորները կորցրեց՝ ամոթալի կերպով պարտվելով Բետիսին: Կատալոնացիները պարտվեցին ոչ միայն հաշվով, այլ նաև խաղով: Անդալուզիական ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ և ազատորեն անում էր Վալվերդեի թիմի պաշտպանության հետ այն ամենը, ինչ ցանկանում էր: Նույնիսկ ամենահաս Տեր Շտեգենը կոպիտ սխալ թույլ տվեց, իսկ Ռակիտիչը՝ մրցակիցների հետևից չհասցնելով, 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Մատեո Լաոս
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս (Ալենյա, 69'), Ռակիտիչ, Արթուր (Վիդալ, 46'); Մալկոմ (Մունիր, 57') , Լ. Սուարեզ և Մեսսի
Ռեալ Բետիսի կազմը՝ Լոպես; Սիդնեյ, Բարտրա, Մանդի; Ֆիրպո, Գուարդադո, Կարվալյո, Լո Սելսո (Ինուի, 87'), Տելյո; Մորոն (Լեոն, 76') և Խոակին (Կանալես, 62')
Գոլերը՝
0 - 1 Ֆիրպո (20'), փոխանցումը՝ Կարվալյո
0 - 2 Խոակին (34'), փոխանցումը՝ Տելյո
1 - 2 Մեսսի (68'), 11 մետրանոցից
1 - 3 Լո Սելսո (71'), փոխանցումը՝ Տելյո
2 - 3 Վիդալ (79'), փոխանցումը՝ Մունիր
2 - 4 Կանալես (83'), փոխանցումը՝ Ֆիրպո
3 - 4 Մեսսի (90 + 2'), փոխանցումը՝ Վիդալ
Զգուշացումներ՝
Բարսելոնա՝ Ռակիտիչ (44' և 81'), Բուսկետս (59') և Վիդալ (73')
Ռեալ Բետիս՝ Գուարդադո (24') և Մանդի (69')
Հեռացումներ՝
Բարսելոնա՝ Ռակիտիչ (81')