Բարսելոնան և Ինտերը բարձրակարգ և լարված ֆուտբոլ մատուցեցին ֆուտբոլասերներին, ովքեր գոլեր տեսնելու համար ստիպված եղան սպասել մինչև հանդիպման 83 - րդ րոպեն, երբ իր առաջին գոլը կատալոնական թիմի կազմում հեղինակեց փոխարինման դուրս եկած Մալկոմը: Նրա գնդակին 4 րոպե անց պատասխանեց Իկարդին՝ օգտվելով Բարսայի պաշտպանների անփույթ խաղից:
Քանի որ խմբում Բարսելոնային հետևող 2 թիմերը՝ Ինտերն ու Տոտենհեմը, դեռ պետք է հանդիպում անցկացնեն, հետևաբար՝ նրանցից մեկը կամ 2 - ն էլ պետք է միավորներ կորցնեն, իսկ հավասար միավորների դեպքում էլ Ինտերը կզիջի կատալոնացիներին՝ իրար մեջ կայացած խաղերում Բարսայի ունեցած առավելության պատճառով, ստացվում է, որ կապտանռնագույններն ապահովում են իրենց տեղը փլեյ - օֆֆում:
Մարզադաշտ՝ Ջուզեպե Միացա
Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ
Ինտեր Միլանի կազմը՝ Հանդանովիչ; Ասամոա, Դե Վրեյ, Շկրինյար, Վրսալկո; Բրոզովիչ (Մարտինես, '), Վեսինո; Պերիշիչ, Նայնգոլան (Վալերո, 63'), Պոլիտանո (Կանդրևա, 81'); Իկարդի
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ռակիտիչ, Արթուր (Վիդալ, 74'); Կոուտինյո, Լ. Սուարեզ և Դեմբելե (Մալկոմ, 81')
Գոլերը՝
0 - 1 Մալկոմ (83'), փոխանցումը՝ Կոուտինյո
1 - 1 Իկարդի (87')
Զգուշացումներ՝
Ինտեր Միլան՝ Բրոզովիչ (84') և Պերիշիչ (88')
Բարսելոնա՝ Ռակիտիչ (42')