Լա Լիգայի անհաջող հանդիպումների շարքից հետո Վալվերդեն վերադարձավ 4-4-2 դասավորությանը, որը չլուծեց բոլոր խնդիրները պաշտպանությունում, բայց, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, ավելի սրեց խաղն առջևի գծում: Արդյունքում թիմը շատ բաց թողեց, բայց էլ ավելի շատ խփեց ու վաստակեց անչափ կարևոր 3 միավոր:
Մարզադաշտ՝ Ուեմբլի
Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր
Տոտենհեմի կազմը՝ Լյորիս; Դեյվիս, Սանչեզ, Ալդերվեյլերդ, Տրիպյե; Վանյամա (Դայեր, 57'), Վինկս, Լուկաս, Լամելա (Լյորենտե, 79'); Սոն (Սիսոկո, 66') և Քեյն
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Սեմեդո; Բուսկետս (Վերմալեն, 90 + 1'), Ռակիտիչ, Արթուր (Վիդալ, 87'), Կոուտինյո (Ռաֆինյա, 83'); Լ. Սուարեզ և Մեսսի
Գոլերը՝
0 - 1 Կոուտինյո (2'), փոխանցումը՝ Ալբա
0 - 2 Ռակիտիչ (28'), փոխանցումը՝ Կոուտինյո
1 - 2 Քեյն (52'), փոխանցումը՝ Լամելա
1 - 3 Մեսսի (56'), փոխանցումը՝ Ալբա
2 - 3 Լամելա (66'), փոխանցումը՝ Սոն
2 - 4 Մեսսի (90'), փոխանցումը՝ Ալբա
Զգուշացումներ՝
Տոտենհեմ՝ Ալդերվեյլերդ (14'), Վանյամա (41'), Լամելա (43') և Քեյն (74')
Բարսելոնա՝ Արթուր (59') և Բուսկետս (71')