Լա Լիգան այս շաբաթ շատ խիտ խաղացանկ էր պատրաստել թիմերի համար և արդեն շաբաթ օրը Բարսելոնան կանցկացնի հերթական հանդիպումը:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում է Սամուել Ումտիտին: Նա ցավեր ունի ձախ ծնկի հատվածում և նրա մասնակցությունը հետագա հանդիպումներին կախված է ապաքինման արագությունից:
Բացի այդ, Էռնեստո Վալվերդեն Բիլբաոյի Ատլետիկի դեմ խաղին չի հայտավորել Սերխի Սամպերին, Դենիս Սուարեզին, Կարլես Ալենյային և Մալկոմին: Ումտիտիի փոխարեն նախորդ խաղի համեմատ հայտացուցակ է վերադարձել Կլեման Լանգլեն, իսկ Ռաֆինյան հայտավորված է Մալկոմի փոխարեն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Վիդալ, Ռաֆինյա, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մունիր, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի