Բարսելոնայի տարբերանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնայի Տնօրենների խորհուրդն արդեն տվել է իր հավանությունը նոր տարբերանշանին: Այն հոկտեմբերի 20 - ին կներկայացվի ակումբի անդամների գլխավոր համաժողովի ընթացքում և, եթե արժանանա նաև նրանց հավանությանը, ապա 2019/2020 մրցաշրջանից սկսած թիմը հանդես կգա այդ տարբերանշանով:
Իրականում փոփոխությունները շատ փոքր են: Թերևս, ամենաէական փոփոխությունը "F C B" գրության բացակայություն է: Ստորին հատվածի կապտանռնագույն գծերը 7 - ից դարձել են 5 - ը, իսկ տարբերանշանի ներքին սահմանազատող սև գիծը նույնպես բացակայում է: Ներկայիս տարբերանշանը ուժի մեջ է 2002 թվականից: