Բարսելոնան Ժիրոնայի դեմ անհաջող խաղից 3 օր անց կհյուրընկալվի Լեգանեսին: Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կմեկնեն համանուն քաղաք:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Լեգանես են մեկնելու 18 խաղացողներ, որոնց թվում է նաև վնասվածքից ապաքինված ու բժիշկների՝ խաղալու թույլտվությունը ստացած Մալկոմը:
Փոխարենը բացակայում են Սերխի Սամպերը, Դենիս Սուարեզը, Ռաֆինյան ու Կարլես Ալենյան: Նախորդ խաղից որակազրկված Կլեման Լանգլեի փոխարեն հայտավորվել է Թոմաս Վերմալենը:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Ումտիտի, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Վիդալ, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մունիր, Մալկոմ, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի