Բարսելոնան վաղը կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում: Մրցակիցը ՊՍՎ Էյնդհովենն է՝ Նոու Կամպում:
Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կլինեն թիմի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում: Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, հայտավորված են 18 ֆուտբոլիստներ:
Վնասվածքից ապաքինվել է Դենիս Սուարեզը, ով, ինչպես Վերմալենն ու Ալենյան, չի ընդգրկվել հայտացուցակում Վալվերդեի որոշմամբ: Սամպերն ու Մալկոմը բացակայում են վնասվածքի պատճառով:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Ումտիտի, Լանգլե, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Վիդալ, Ռաֆինյա, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մունիր, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի