Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանի խաղացանկը հայտնի է: Բարսելոնան տիտղոսի պաշտպանումը կսկսի Բետիսի դեմ տնային խաղով:
Լա Լիգայի գալիք մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 21 - ին և ավարտվելու է 2017 թվականի մայիսի 21 - ին: Կոպա Դել Ռեյի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 27 - ին, սակայն օրը կարող է փոխվել, եթե եզրափակչի մասնակիցներից որևէ մեկը խաղա Չեմպիոնների լիգայի կամ Լիգա Եվրոպայի եզրափակչում: Ամանորյա հանգիստը կսկսվի դեկտեմբերի 18 - ին և կավարտվի 2017 թվականի հունվարի 8 - ին: Հավաքականների խաղերի հետ կապված դադարները կլինեն օգոստոսի 29 - ից սեպտեմբերի 6 - ը, հոկտեմբերի 3 - ից 11 - ը, նոյեմբերի 7 - ից 15 - ը, ինչպես նաև 2017 թվականի մարտի 20 - ից 28 - ը:
Բարսելոնան առաջին տուրում տանը մրցելու է Բետիսի հետ, իսկ առաջնությունն ավարտելու է Էյբարի դեմ տնային խաղով: Առաջին Էլ Կլասիկոն նախատեսված է դեկտեմբերի 4 - ին՝ Կամպ Նոուում, 2 - րդը՝ ապրիլի 23 - ին, Սանտիագո Բեռնաբեուում: Մյուս խաղերին կարող եք ծանոթանալ ստորև՝