Բարսելոնան և Էվերտոնը համաձայնության են եկել Յերի Մինայի տրանսֆերի շուրջ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Մեկ օրում Բարսելոնայի արդեն 2 - րդ ֆուտբոլիստն է համալրում Էվերտոնի շարքերը, իսկ օրեր առաջ դա արել էր Լուկա Դինը: Ֆրանսիացի պաշտպանից ու Գոմեշից հետո Անգլիա է տեղափոխվում Յերի Մինան:
Մինայի տրանսֆերի դիմաց Էվերտոնը վճարել է 30 մլն 250 հազար եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 1,5 մլն եվրո՝ բոնուսների տեսքով: Շատ կարևոր մի հանգամանք՝ Բարսելոնան պահպանում է ցանկության դեպքում Մինայի տրանսֆերը հետ գնելու իրավունքը: