Բարսելոնան և Էվերտոնը համաձայնության են եկել Անդրե Գոմեշի տրանսֆերի վարաձակալության շուրջ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Անդրե Գոմեշը առաջիկա մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի Էվերտոնում: Անգլիական ակումբը տրանսֆերային պատուհանի փակման օրը համաձայնության է եկել Բարսելոնայի հետ:
Անդրե Գոմեշին 1 տարով վարձակալելու համար Էվերտոնը կատալոնացիներին կվճարի 2 մլն 250 հազար եվրո, ինչպես նաև իր վրա կվերձնի ֆուտբոլիստին աշխատավարձ վճարելու պարտավորությունը: