ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբեր 16, 2018 | 23:45
Սյուտատ դե Վալենսիա

Պոգբայի տրանսֆերն այդքան մոտ չէ, որքան թվում է

5

Արտուրո Վիդալի տրանսֆերից հետո կատալոնական, անգլիական և իտալական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, թե Բարսայի հաջորդ տրանսֆերը կլինի Պոգբան:

Այն, որ Բարսելոնան իսկապես հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով, ակնհայտ է: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ և գործարքն այդքան մոտ չէ ու նույնիսկ այդքան իրատեսական չէ, որքան ներկայացնում են մի շարք լրատվամիջոցներ, հիմնականում՝ իտալական:

Մասնավորապես, Calciomercato - ն այսօր հայտնել էր, թե իբր Բարսելոնան համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը Պոգբայի հետ և պատրաստվում է 110 մլն եվրո առաջարկել Յունայթեդին: Տեղեկությունը շատ արագ հերքել են կատալոնական ակումբից՝ ի պատասխան Mundo Deportivo - ի հարցմանը:

Իսկ իրավիճակն իրականում այդքան էլ հուսադրող չէ և պատճառները շատ են: Գլխավոր պատճառը, թերևս, Մանչեսթեր Յունայթեդի բացարձակ անհամաձայնությունն է տրանսֆերին: Մոուրինյոն գրեթե ամեն հարցազրույցի ընթացքում բողոքում է թիմի կազմից, մանկունյանցիները չունեն որևէ ֆինանսական խնդիր, հետևաբար՝ թիմի առաջատարին վաճառելու որևէ պատճառ:

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Պոգբայի գործակալն է Մինո Ռայոլան՝ մեր օրերի ամենասկանդալային գործակալներից մեկը, ով շատ վատ հարաբերությունների մեջ է կատալոնական ակումբի հետ դեռ Իբրահիմովիչի հայտնի դեպքերից հետո: Ճիշտ է, նա իր հաճախորդի ցանկությամբ գուցե բանակցի Յունայթեդի հետ տրանսֆերի հարցով, բայց չի բացառվում, որ դրանից հետո այնպիսի գումար պահանջի Բարսայից, որ կապտանռնագույնները նախընտրեն հրաժարվել աստղային տրանսֆերից: Դա Մինոյի ոճն է:

Շատ կարևոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9 - ին: Այսինքն՝ 3 օրից Յունայթեդը չի կարող նոր ֆուտբոլիստներ գնել: Եվ դա այն դեպքում, որ Մոուրինյոն, ինչպես արդեն նշեցինք, առիթը բաց չի թողնում՝ բողոքելու ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Գրեթե անհավանական է, որ մանչեսթերյան ակումբը որևէ խելամիտ գումարի դիմաց համաձայնվի բաց թողնել Պոգբային, իմանալով, որ չի կարողանալու նրա փոխարեն նոր խաղացող գնել:

Ի վերջո, պետք է նաև գիտակցել, որ Բարսելոնան չափազանց մեծ գումարներ է ծախսել նախորդ 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ու վտանգ կա խախտելու ֆինանսական ֆեյր - փլեյը: Իրավիճակը մի փոքր շտկվել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ կատալոնացիները չեն պատրաստվում գլուխները կորցրած նետվել հերթական կիսապաշտպանի հետևից, ունենալով միջին գծում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բուսկետսը, Ռակիտիչը, Վիդալը, Կոուտինյոն:

Էլ ավելի բարդ է լինելու բավարարել հենց Պոգբայի ֆինանսական պահանջները: Նա ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է աշխարհում և դժվար թե Մինո Ռայոլայի հաճախորդը համաձայնվի գնալ աշխատավարձի իջեցման: Հետևաբար Բարսելոնան, որն առանց այդ էլ շատ լուրջ խնդիրներ ունի աշխատավարձերի հետ կապված (աշխատավարձերի վճարման վրա գնում է ակումբի բյուջեի գրեթե 80% - ը), դժվար թե պատրաստ լինի բավարարել Ռայոլայի ու նրա հաճախորդի բոլոր քմահաճույքները:

Այս ամենի ֆոնին միակ հուսադրող հանգամանքը, բացի Պոգբայի ցանկությունից, ֆուտբոլիստի ու Մոուրինյոյի ոչ այնքան լավ հարաբերություններն են, որոնց հաճախ են անդրադառնում անգլիական լրատվամիջոցները դեռ նախորդ մրցաշրջանից: Սպասենք և տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Հստակ է մեկ բան՝ օգոստոսի 9 - ից հետո Պոգբային ձեռք բերելու շանսերը գրեթե կհավասարվեն 0 - ի:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 14 8 2 28
2 Սեվիլյա 14 8 3 27
3 Ատլ. Մադրիդ 14 6 1 25
4 Ալավես 14 7 4 24
5 Ռեալ Մադրիդ 14 7 5 23
6 Ժիրոնա 14 5 3 21
7 Էսպանյոլ 14 6 5 21
8 Խետաֆե 14 5 4 20
9 Ռ. Սոսյեդադ 14 5 5 19
10 Ռեալ Բետիս 14 5 5 19
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին