Արտուրո Վիդալի ձեռքբերումից հետո Բարսելոնան մտադիր է լծվել կազմը թեթևացնելու գործին: Ակումբից հեռացող հաջորդ ֆուտբոլիստներն են Ալեյշ Վիդալն ու Յերի Մինան:
Եթե Ալեյշ Վիդալի հարցում արդեն ամեն ինչ ավարտված է և նա ակումբի թույլտվությամբ վերադարձել է Բարսելոնա՝ ավարտին հասցնելու իր տրանսֆերը, ապա Մինայի դեպքում կատալոնական ակումբը դեռ որևէ առաջարկ չի ընդունել:
Իսկ առաջարկները շատ են: Այս պահին լավագույն առաջարկը կատարել է Մանչեսթեր Յունայթեդը, որն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Մինան կկնքի 5 - ամյա պայմանագիր տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով:
Բարսելոնան հույս ունի, որ մանկունյանցիները դեռ կբարելավեն իրենց առաջարկն ու 39 մլն եվրոյի փոխարեն կառաջարկեն 45 մլն եվրո: Իսկ ժամանակ շատ քիչ է մնացել, քանի որ Անգլիայում այս տարի տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9 - ին: