Բարսելոնան և Սևիլյան համաձայնեցրել են Ալեյշ Վիդալի տրանսֆերի բոլոր կետերը և գործարքը կարելի է համարել կատարված, պնդում է կատալոնական Sport - ը:
Մի քանի օր տևած բանակցություններից հետո Բարսելոնան և Սևիլյան համաձայնության են եկել: Ալեյշ Վիդալը կվերադառնա Սևիլյա 8 մլն եվրոյի դիմաց: Կատալոնական ակումբը կստանա ևս 2 մլն եվրո, եթե ֆուտբոլիստի ելույթներն անդալուզիական թիմում հաջող լինեն:
Սպասվում է, որ Վիդալն առաջիկա օրերին կհեռանա կատալոնական ակումբի ճամբարից և ԱՄՆ - ից կվերադառնա Իսպանիա՝ ստորագրելու պայմանագիրը: Վալվերդեն հույսեր չի կապում նաև Անդրե Գոմեշի ու Ռաֆինյայի հետ, իսկ ակումբը մտադիր է վաճառել Մինայի տրանսֆերը: