Հաջորդ շաբաթվա ընթացքում Մունիր Էլ Հադադին կերկարաձգի Բարսելոնայի հետ պայմանագիրը, հայտնում է Mundo Deportivo - ն:
Մունիրի նոր պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված կլինի մինչև 2019 թվականի հունիսի 30 - ը, սակայն պայմանագրի համաձայն այն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել ևս մեկ տարով, եթե կողմերը ցանկանան:
Այդպիսով, Մունիրը մինչմրցաշրջանային հատվածը կսկսի Լուիս Էնրիկեի թիմի կազմում, սակայն չի բացառվում, որ վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ, երբ Բարսելոնան ձեռք բերի 4 - րդ հարձակվողին, ով ամենայն հավանականությամբ կլինի Վիետոն: