Բարսելոնան համաձայնության է եկել ֆրանսիական Բորդոյի հետ Մալկոմի տրանսֆերի հարցում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնան 21 - ամյա բրազիլիացի ֆուտբոլիստի համար Բորդոյին կվճարի 41 մլն եվրո, ինչպես նաև 1 մլն եվրո՝ բոնուսների տեսքով՝ կապված խաղացողի մրցելույթներից:
Մալկոմի պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Նա արդեն ժամանել է Կատալոնիա, վաղը բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը, ինչից հետո թիմի հետ կմեկնի ԱՄՆ շրջագայության: