ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլ 29, 2018 | 22:45
Ռիասոր

Կամպ Նոու

Կամպ Նոու մարզադաշտը պաշտոնապես բացվել է 1957 թվականի սեպտեմբերի 24 - ին: Բացման խաղում Բարսան հաղթեց Վարշավային 4 - 2 հաշվով, իսկ առաջին գոլը հեղինակեց Էլոգիո Մարտինեզը:

Նախկին մարզադաշտը` Լես Կորտսը, չէր կարող տեղավորել բոլոր այն երկրպագուներին, ովքեր ցանկանում էին հետևել Բարսելոնայի, հատկապես Լադիսլաո Կուբալայի խաղին: Այդ պատճառով անհրաժեշտ էր նոր մարզադաշտ կառուցել:

Նոր մարզադաշտի նախագծողներն էին ճարտարապետներ Ֆրանսեսկ Միտժանս Միրոն և Խոսեպ Սոտերաս Մաուրին, նրանց օգնում էր Լորենսո Գարսիա Բարբոնը: Մարզադաշտը կառուցվեց 3 տարում և արժեցավ մոտ 288 մլն պեսո, ինչը նշանակում էր, որ Ակումբը մեծ պարտք է կուտակել:

Նախատեսվում էր, որ նոր մարզադաշտը պետք է անվանվի "Էստադի դել ՖԱ Բարսելոնա", սակայն բոլորին այն հայտնի դարձավ որպես "Կամպ Նոու": 2000-01 մրցաշրջանում այդ հարցը դրվեց քննարկման և Ակումբի անդամների 68.25% - ը կողմ քվեարկեց, որպեսզի մարզադաշտը պաշտոնապես անվանվի "Կամպ Նոու":

Մարզադաշտի ամենաբարձր կետը 48 մետր է, այն զբաղեցնում է 55 000 քմ տարածք (250 մետր երկարություն, 220 մետր լայնություն): ՈՒԵՖԱ - ի պահանջով, խաղադաշտի չափսերը փոքրացվել են և այն այժմ ունի 105 մետր երկարություն և 68 մետր լայնություն:

Կամպ Նոուն տեղավորում է 99 354 հանդիսական, ինչն ամենամեծ ցուցանիշն է ողջ Եվրոպայում: Սակայն 1957 թվականից մինչ այժմ այդ թիվը մի քանի անգամ փոփոխվել է: Սկզբում մարզադաշտը տեղավորում էր 93 053 հանդիսական, 1982 թվականին, երբ Իսպանիան հյուրընկալել էր Աշխարհի առաջնությունը, տարողունակությունը մեծացվեց մինչև 120 000 հանդիսական: 1990 - ականներին սահմանված կանոնների համաձայն, արգելվում էր մարզադաշտում կանգնած տեղերից հետևել խաղին, այդ պատճառով տարողունակությունը նվազեց, հասնելով 99 354:

1998-99 մրցաշրջանում ՈՒԵՖԱ - ն Կամպ Նոուին 5 աստղանի մարզադաշտի կարգավիճակ շնորհեց: Ամբողջ Իսպանիայում, բացի Նոու Կամպից, միայն 4 մարզադաշտ կարող է պարծենալ նման նվաճմամբ` Բարսելոնայում գտնվող Լյուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտը, Կարտուխայի Օլիմպիական մարզադաշտը, Ատլետիկո Մադրիդի Վիսենտե Կալդերոնն ու Ռեալ Մադրիդի Սանտիագո Բեռնաբեուն:

2016 թվականի ապրիլի 21 - ին ներկայացվեց Կամպ Նոուի վերակառուցման նախագիծը, որը մշակել են Ճապոնական Nikken Sekkei և կատալոնական Pascual - Ausió ընկերությունները: Համաձայն այդ նախագծի, մարզադաշտի տարողունակությունը պետք է հասցվի 105 հազարի, տրիբունաների համար պետք է ծածկ կառուցվի, պետք է ներդրվեն արդի տեխնոլոգիաներ և այլն: Նոր Կամպ Նոուն պատրաստ կլինի 2020-21 մրցաշրջանում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 25 0 83
2 Ատլ. Մադրիդ 33 21 4 71
3 Ռեալ Մադրիդ 33 20 5 68
4 Վալենսիա 33 20 8 65
5 Ռեալ Բետիս 32 16 12 52
6 Վիլյառեալ 33 15 12 51
7 Սեվիլյա 33 14 13 48
8 Ժիրոնա 33 13 12 47
9 Սելտա Վիգո 33 12 13 44
10 Խետաֆե 33 13 11 45
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին