ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լուիս Էնրիկե Մարտինես

5
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Անուն` Լուիս Էնրիկե Մարտինես

Դիրք` Մարզիչ

Ծննդավայր` Խիխոն

Ծննդյան ամսաթիվ` 08/05/1970

Դեբյուտ`

 

Լուիս Էնրիկեն, ինչպես Խոսեպ Գվարդիոլան, Գիլերմո Ամորը, Ալբերտ Ֆերերն ու Սերխի Բարխուանը, 36 տարեկան հասակում սկսեց մարզչական կարիերան: 2008 թվականին նա զբաղեցրեց Գվարդիոլայի տեղը Բարսա Բ - ի գլխավոր մարզչի ղեկին: Պեպն էլ իր հերթին գլխավորել էր առաջին թիմը:

 

Լուչոն 2010 թվականին Բարսելոնա Բ - ին իսպանական 3 - րդ դիվիզիոնից դուրս բերեց Սեկունդա, իսկ 1 տարի անց պատմական արդյունք արձանագրեց կատալոնական ակումբի 2 - րդ թիմի ղեկին: Բարսա Բ - ն զբաղեցրեց 3 - րդ հորիզոնականը Սեկունդայում և կհայտնվեր Լա Լիգայում, եթե դա դեմ չլիներ կանոնադրությանը (նույն ակումբը ներկայացնող 2 թիմ չի կարող խաղալ նույն մրցաշարում):

 

Նման հաջողությունից հետո Լուիս Էնրիկեն հրավերք ստացավ Ռոմայից, որին հասցրեց մինչև Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ: Ներքին առաջնությունում ջալոռոսները զբաղեցրեցին 7 - րդ տեղը և իրավունք ստացան մասնակցել Լիգա Եվրոպային: Բայց Լուչոն հեռացավ հռոմեական ակումբից և գլխավորեց Սելտան: Վիգոյի թիմը զբաղեցրեց 9 - րդ հորիզոնականը և իր հիանալի խաղով այնպես տպավորեց բոլորին, որ Բարսելոնայի ղեկավարությունը որոշեց թիմը վստահել նրան: Այդպես, 2014 թվականին Էնրիկեն գլխավորեց կատալոնական թիմը:

 

Լուչոն Բարսելոնայում անցկացրած իր առաջին իսկ մրցաշրջանում ոսկե թրեբլ ձևակերպեց, ինչպես ժամանակին Գվարդիոլան: Նրա հետ թիմը հաղթեց նաև Աշխարհի ակումբային գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, 2015-16 մրցաշրջանում պաշտպանեց Լա Լիգայի չեմպիոնի կոչումը: Նույնն արեց Կոպա Դել Ռեյում 2015-16 և 2016-17 մրցաշրջաններում:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

Բարսելոնա

Լա Լիգա (2) - 2014-15, 2015-16

Չեմպիոնների լիգա (1) - 2014-15

Կոպա Դել Ռեյ (3) - 2014-15, 2015-16, 2016-17

Իսպանիայի սուպերգավաթ (1) - 2016-17

Եվրոպայի սուպերգավաթ (1) - 2015-16

Աշխարհի ակումբային առաջնություն (1) - 2015-16

 

Անհատական մրցանակներ

Աշխարհի լավագույն մարզիչ (1) - 2015

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին